Ապրանքներ
Հոլանդական MAGNETIC NAIL DESIGN ընկերությունը հիմնադվել է 1990թ պրոֆեսիոնալ մատնահարդար, Եվրոպայի չեմպիոն և միջազգային մրցույթների արբիտոր Մեյ Լիանգի կողմից :
 Իր գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում, ընկերությունը Եվրոպական շուկաներում ապահովել է առաջատար դիրքեր եվ հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում:
MAGNETIC NAIL DESIGN ը հաստատված է որպես կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություն, (ISSO 22716: GMP for CosmeticIndustry), արտադրում է միջազգային չափանիշներին համապասխան, միայն բարձորակ եվ անվտանգ արտադրանք, նախատեսված  պրոֆեսիոնալ մատնահարդարման համար:
MAGNETIC NAIL DESIGN -ը միշտապես հետեվելով շուկայի նորամուծություններին եվ պահանջարկին, իր ստեղծագործական ձիրքերին համապատասխան, անընդհատ կատարելագործվում է՝ ստեղծելով բարձրորակ արտադրանքի նոր աճող տեսականի: 
MAGNETIC NAIL DESIGN -ի արտադրության ողջ տեսականին պարտադիր անցնում է համատեղ փորձարկում՝ եղունգների պրոֆեսիոնալ ոճաբանների եվ էքսպերտների կողմից: Ընկերության հիմնադիր Մեյ Լիանգի նպատակն է եղել պրոդուկտների մասին խորհրատվության ապահովումը, ինչպես նայեւ ճիշտ ուսումնական պրոցեսի կազմակերպումը՝ պահպանելով նյութերի օգտագործման հստակ հաջորդականությունը: Հենց դրանով էլ Magnetic Nail Academy-ն վերաճել է միջազգային ճանաչում ունեցող ուսումնական կենտրոնի, որտեղ դասավանդում են պատշաճ կրթություն անցած եվ սերտիֆիկացված մասնագետներ, որոնք տարին առնվազն 2 անգամ վերապատրաստվում են Հոլանդիայում՝ Magnetic Nail Academy -ի գլխավոր գրասենյակում: MAGNETIC NAIL DESIGN -ի պաշտոնական ներկայացուցիչ Magnetic Հայաստանը, իր Magnetic Nail Academy- ով, առաջնորդվելով Magnetic Nail Academy կողմից առաջադրված խստապահանջ կրթական համակարգի հիմունքներով՝ ձգտում է հասնել կատարելության:
 ՁԳՏԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ - Սա այն չէ ինչ առաջարկում ենք Ձեզ, բայց եթե դուք կիսում եք մեր ձգտումները, մենք Ձեզ կտանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար։