Այս քաղաքականության նպատակն է տեղեկացնել magnetic.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հետևյալ անձնական տվյալները`էլ. հասցե, անուն, ազգանուն:
Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`
magnetic.am-ն երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:
magnetic.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:
Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:
magnetic .am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: